Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 29,2009 00:00

  ՍՆԿԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայության համաձայն, Լոռու մարզում սնկային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա Էդվարդ Հակոբյանը: Ըստ բժիշկների՝ Է. Հակոբյանի վիճակը միջին ծանրության է:

ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Լոռու մարզում՝ Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Հրայր եւ Արամ» ՍՊԸ-ի թթվածնի լիցքավորման արտադրամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, թթվածնի բալոնները «ԳԱԶ-53» մակնիշի 36 ՕԼ 018 պ/հ ավտոմեքենայի մեջ տեղադրելու ժամանակ տեղի է ունեցել բալոնի պայթյուն:

Պայթյունի հետեւանքով արտադրամասի աշխատակից, Վանաձորում բնակվող 29-ամյա Ստեփան Մելիքյանը տեղում մահացել է, իսկ երկու այլ աշխատակից՝ 29-ամյա Վահե Ավետիսյանը եւ 30-ամյա Արտյոմ Ավագյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ավելի ուշ՝ Վ. Ավետիսյանը տեղափոխվել է Երեւանի վնասվածքաբանության գիտական կենտրոն, իսկ Ա. Ավագյանը՝ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի աչքի բաժանմունք:

ԴԻԱԿ՝ ՔՈԼԵՋԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Իրավապահները Սյունիքի մարզում՝ Կապանի ճարտարագիտական պետական քոլեջին հարակից տարածքում հայտնաբերել են 42-ամյա Վ. Մաթեւոսյանի դիակը:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻ ՎՐԱ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունն «Առավոտին» տեղեկացրեց, որ օգոստոսի 26-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել «Խարբերդ» տաքսի ծառայության վարորդ՝ 47-ամյա Կարապետ Բ.-ն: Նա հայտնել էր, որ նույն օրը, ժամը 22.40-ին, «ՄՄՄ» ՍՊԸ մոտ իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան են նստել մոտ 30 տարեկան 2 անհայտ անձինք եւ պատվիրել են մեկնել Արարատի մարզի Այնթապ գյուղ: Տեղ հասնելով՝ վարորդի կողքին նստած ուղեւորը դանակի սպառնալիքով վերցրել է նրա մոտ եղած 2.000 դրամը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով վարորդին իջեցրել ավտոմեքենայից եւ այն փախցրել անհայտ ուղղությամբ:

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ՝ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիլբերտ Մալխասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին:

Նա տեղեկացրել է, որ իր ընտանիքը ապրում է Ալավերդիում եւ նյութական հնարավորություն չունի իրեն տեսակցության գալու: Դատապարտյալի կինը վատառողջ է, ավագ որդին 2007թ. ազգային բանակում 6 ամիս ծառայելուց հետո հոգեկան խանգարմամբ, 2-րդ կարգի հաշմանդամ դարձած զորացրվել է: Դատապարտյալն ունի անչափահաս մի որդի եւս:

Ժ. Մալխասյանը խնդրում է, որ իրեն ուղարկեն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Բարձրագույն կրթությամբ Մալխասյանն ուզում է, որ աշխատի ազատազրկման վայրի տնտեսական մասում, որպեսզի կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, սակայն ազատազրկման վայրում աշխատանք չկա:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31