Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏՍ ԿՈՆԵԿՏ» ՄՈԴԵՄ՝ ՆՈՐ ԳՆՈՎ

Սեպտեմբեր 30,2009 00:00

Այսուհետ «ՄՏՍ Կոնեկտ» E156G մոդեմը կարելի է ձեռք բերել առավել մատչելի գնով. նախկին 30 հազարի փոխարեն, այժմ այն արժե ընդամենը 20 հազար դրամ: Այս մասին հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից: «ՄՏՍ Կոնեկտը» HSPA/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով օգտվելու անլար ինտերնետից՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծածկույթի ցանկացած կետում: Ինտերնետից օգտվելու համար բջջային քարտը պետք է տեղադրել «ՄՏՍ Կոնեկտի» մեջ եւ այն միացնել համակարգչին, ինչի արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Այն ավարտելուց հետո կարող եք մուտք գործել ինտերնետ, ինչպես նաեւ ուղարկել եւ ստանալ SMS հաղորդագրություններ անմիջապես համակարգչից: «ՄՏՍ Կոնեկտի» հետ ի սկզբանե տրամադրվում է քարտ՝ տվյալների փոխանցման համար նախատեսված հատուկ սակագնային պլանով, որն առաջարկում է ինտերնետից օգտվելու առավել մատչելի սակագներ: Մոդեմը կարելի է ձեռք բերել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բոլոր սպասարկման կենտրոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել