Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պե՞տք է սպանել Օբամային»

Սեպտեմբեր 30,2009 00:00

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հետաքննում է Facebook ցանցում հրապարակված հանրային կարծիքի ուսումնասիրությունը՝ պե՞տք է սպանել նախագահ Օբամային հարցադրմամբ: «BBC»-ի մատուցմամբ, այդ հարցման արդյունքները համացանցում հայտնվել էին շաբաթ օրը եւ անմիջապես հանվել, երբ կայքի ադմինիստրացիան իմացել էր դրա մասին:

Հրապարակումը ցանցում տեղադրվել էր կայքի հետ կապ չունեցող կողմնակի ծրագրի օգնությամբ: Հարցումը, որը Facebook-ի ղեկավարները գնահատել են վիրավորական, պարունակել է հետեւյալ հարցը՝ պե՞տք է, արդյոք, սպանել նախագահ Օբամային, եւ առաջարկել է հնարավոր չորս պատասխան՝ «ոչ», «հնարավոր է», «այո» եւ «այո, եթե կրճատի իմ բուժսպասարկումը»:

Որպես պետության ղեկավարին սպառնացող ցանկացած վտանգ, այս հարցումը եւս հետաքրքրել էր ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը ի պաշտոնե ապահովում է երկրի նախագահի անվտանգությունը: Ծառայության ներկայացուցիչ Դարրին Բլեքֆորդը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը հետաքննելու համար: «Մենք նման բաները լուրջ ենք ընդունում»,- ասել է Բլեքֆորդը: Facebook-ն իր հերթին խոստացել է համագործակցել հետաքննական մարմնի հետ: Թե ինչպիսին են եղել հարցման արդյունքները՝ «BBC»-ն չի մանրամասնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930