Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲԵԼՈՒ ՀԻՆ ՈՒ ԱՆԱԶՆԻՎ ՄԵԹՈԴ

Հոկտեմբեր 31,2009 00:00

\"\"Հայաստանում գումար աշխատելու անազնիվ մեթոդներն արդեն արմատացել են եւ ոչ ոքի զարմանք չեն պատճառում: Որեւէ ապրանք խանութից ձեռք բերելով՝ սպառողը չի կարող վստահ լինել, որ այն ժամկետանց  ու փչացած չէ, կամ, որ այն պիտանի է օգտագործման համար: 
Օրեր առաջ, վճարելով 1000 դրամ, մայրաքաղաքի կրպակներից մեկից գնեցի միջազգային զանգեր կատարելու համար նախատեսված «Vip Telecom» ընկերությանը պատկանող «Ձայնային ալիք» կոչվող քարտը՝ ակնկալելով, որ կկարողանամ արտերկիր զանգել համեմատաբար մատչելի գնով: Համենայնդեպս, ոչ միայն  «Vip Telecom»-ի, այլեւ՝ նման ծառայություն մատուցող բոլոր ընկերություններն էլ իրենց գովազդում այդ մասին են հավաստիացնում: Սակայն, քարտի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո, երբ փորձեցի զանգել նշված համարով, որպեսզի հավաքեմ պաշտպանիչ շերտի տակ նշված թվերը եւ ապա արտերկրի այն համարը, որին ուզում եմ զանգել, պարզվեց, որ նման համար ընդհանրապես գոյություն չունի: Քարտի վրա նշված՝ մայրաքաղաքից կամ անգամ մարզերից զանգելու համար նախատեսված քաղաքային կամ բջջային 67-83-08, համարը արգելափակված էր: Թեեւ քարտի վրա նշված չէ, թե հատկապես որ բջջային օպերատորին պետք է զանգահարել, այնուամենայնիվ ես համբերատարությամբ, զանգահարեցի բջջային կապի գործող օպերատորների բոլոր՝ 091, 099, 093, 094, 077, 098 կոդերով: Համարներից 2-ը բաժանորդների հեռախոսահամարներ էին, իսկ մյուս համարները գոյություն չունեին: Փորձեցի նաեւ զանգել քարտի վրա նշված տեխնիկական աջակցության համար նախատեսված՝ 54-02-34 հեռախոսահամարով, սակայն այն եւս արգելափակված էր: Որպես «բարեխիղճ» ընկերություն, «Vip Telecom»-ը քարտի վրա նշել է նաեւ կայքի հասցեն՝ www.viptelecom.am: Կայքը բացելու մեր փորձերն անցան ապարդյուն: Այն չէր գործում:
Շուկայում նման քարտեր թողարկելուց հետո, ընկերությունը, անշուշտ, կստանա իր եկամուտը, իսկ սպառողները շատ շուտ հայտնաբերելով խաբեությունը, կդադարեն գնել այդ քարտերը: Սակայն դա նման ընկերություններին այնքան էլ չի անհանգստացնի, քանի որ «Vip Telecom»-ի կարգի ընկերությունները կարող են շուկայում հանդես գալ մեկ այլ անվանումով: Կարեւորը այդ գործունեության համար պահանջվող լիցենզիան է, որը երեւի թե նրանք ունեն, համենայնդեպս՝ այդպես նշված է քարտի վրա:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031