Լրահոս
Օրվա լրահոսը

Երազներն այցելում են խելացի մարդկանց

Նոյեմբեր 28,2009 00:00

Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, եկել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Այսպիսի եզրակացություն կատարվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարցվածների մեծամասնությունը կամ երազներ չի տեսնում, կամ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ էին գրանցել, կարողացել են վստահորեն նշել, որ իրենք մշտապես տեսնում են երազներ: Եվ, ի դեպ, որքան ինտելեկտուալ բարձր զարգացածություն ունի մարդը, այնքան վառ եւ գունավոր երազներ է տեսնում: Այս բացահայտումներում, իրականում, ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ երազները համարվում են տեղեկատվության կանոնակարգումը: Երազում ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը եւ գտնում շատ հարցերի պատասխանները: Ուղեղը լուծումներ է տալիս երազում առաջ եկող հարցերին, գտնում է ելք ամենադժվար իրադրություններում եւ այդ ժամանակ աշխատում են ուղեղի բոլոր բաժինները: Եթե մարդն ինտելեկտուալ բարձր զարգացածություն չունի, չի ձգտում լուծում տալ որեւէ խնդրի, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա նա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ քնած ժամանակ նրա ուղեղը նույնպես քնած է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30