Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ, ԵԹԵ…

Փետրվար 27,2010 00:00

«Եթե Ադրբեջանը պատրաստ է միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ փախստականներին, այդ պարագայում ադրբեջանահայ համայնքը պատրաստ է վերադարձի, իսկ եթե ադրբեջանական կողմը դա բացառում է, ապա մենք նույնպես չենք հանդուրժի ադրբեջանցի թուրքերի վերադարձը՝ առանց մեր հիմնախնդիրների լուծման»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Այսօր ամբողջ աշխարհում ապրում են մոտ կես միլիոն ադրբեջանահայեր, այդ թվում 360 հազարը՝ Հայաստանում: Նրանցից 82 հազարը ընդունել է Հայաստանի քաղաքացիություն:ՀՀ կառավարությունը Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային խնդիրների լուծումն առաջնահերթ է համարում, սակայն այս տարվա պետբյուջեից այդ նպատակով գումար չի հատկացվել: Նախորդ տարի խնդրի լուծմանն ուղղվել էր 845 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728