Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 13-Ը՝ ՎՃՌՈՐՈՇ ՕՐ

Մարտ 31,2010 00:00

ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համար վճռորոշ ամսաթիվ է լինելու ապրիլի 13-ը: Այդ մասին news.am-ի մատուցմամբ, գրել է CNNTurk-ը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին նվիրված վերլուծական հոդվածում: «Անկարան Երեւանից, իսկ Երեւանն էլ Անկարայից է սպասում որոշակի պարտավորությունների ստանձնում: Կարգավորման ցավոտ գործընթացի համար վճռորոշ ամսաթիվը ապրիլի 13-ն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Միացյալ Նահանգներում եւ հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ այդ հանդիպումից հետո Հայաստանը որոշում կկայացնի արձանագրություններից իր ստորագրությունը հետ կանչելու կամ չկանչելու առնչությամբ: Երեւանն Անկարայից ակնկալում է, որ վերջինս, պատճառաբանելով ներքին խնդիրները, կհայտարարի, որ ժամանակավորապես դադարեցնում է արձանագրային գործընթացը»,- գրել է CNNTurk-ը՝ ավելացնելով, թե՝ Երեւանում գերիշխում է այն տեսակետը, որ արձանագրային գործընթացը ձգձգվելու է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների, համաժողովրդական հանրաքվեի հետ կապված քննարկումների եւ 2011 թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031