Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԶԻՆԿՈՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԵԿԱՎ

Մարտ 31,2010 00:00

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Ս. Համբարձումյանի նախագահությամբ շարունակվեց Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի ներկայացուցիչ Ժորա Խաչատրյանի բողոքի քննությունը: Խնդիրն առնչվում է «Հակոբյանի կողմից զորակոչից խուսափելուն», նրանից 1մլն 800 000 դրամ պետության կողմից վերցնելուն, զինգրքույկ ստանալուն:

Երեկ դատարան պիտի ներկայանար պատշաճ ծանուցված հանրապետական զինկոմիսարիատի ներկայացուցիչ Արեն Սարգսյանը: Սակայն վերջինս հարկ չէր համարել անգամ դատարանին տեղեկացնել նիստից իր բացակայելու մասին: Իսկ Հակոբյանի ներկայացուցիչները՝ Ժորա Խաչատրյանը եւ Աղասի Արշակյանը կարեւորում էին նրա մասնակցությունը, քանի որ զինկոմի ներկայացուցիչը պիտի տար մի շարք հարցերի պատասխան: Մասնավորապես, «զինակոչից խուսափողը»՝ այլ պետության քաղաքացին երբ է ստացել զորակոչվելու մասին պաշտոնական ծանուցում: Նշենք, որ Պերճ Հակոբյանն իր ընտանիքով 1992թ.-ից ապրում է Բելգիայում: Ըստ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի, այդ ժամանակ Հայաստանը չէր ընդունել քաղաքացիության մասին օրենք. «Արեն Սարգսյանը ինձ 20 եւ ավելի անգամ տարել-բերել է, դրանով ցույց տալով զինկոմիսարիատի վերաբերմունքը, հարցեր լուծելու իրենց զոռբայությունը: Նա պիտի գա դատարան»: Դատական նիստը զինկոմիսարիատի ներկայացուցչի բացակայության պատճառով հետաձգվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031