Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՊԱՅՔԱՐԵՆ ԳԱՎԱԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտ 31,2010 00:00

\"\"Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների ակումբները հաջող են հանդես գալիս իրենց երկրների ազգային առաջնություններում եւ գավաթային խաղարկություններում:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է Հենրիխ Մխիթարյանը, Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Դոնեցկի «Շախտյորին» եւ մայիսի 16-ին պատվավոր ավարին տիրելու համար հանդիպելու է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ: Ի դեպ, 1994 թվականից հետո սա առաջին դեպքն է, որ գավաթի խաղարկության եզրափակչին չեն մասնակցում ոչ Կիեւի «Դինամոն», ոչ էլ Դոնեցկի «Շախտյորը»:

Մայիսի 23-ին Բելառուսի գավաթակրին որոշելու է ԲԱՏԷ-ն, որի անդամ է Հովհաննես Գոհարյանը եւ Ժոդենի «Տորպեդոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031