Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ ԳՆԱՑՔԸ՝ ԱՄԵՆ ՕՐ

Ապրիլ 30,2010 00:00

Այս տարի Երեւան-Բաթում «Արմենիա» գնացքը կերթեւեկի մայիսի վերջից մինչեւ սեպտեմբերի կեսը. «Գնացքը կերթեւեկի ամեն օր: SV ֆիրմային գնացքի շահագործումը կսկսվի ոչ թե հունիսի 15-ից, ինչպես նախորդ տարի էր, այլ մոտ մեկ ամիս շուտ. այս կերպ ուղեւորները կկարողանան ավելի հեշտ ծրագրել իրենց ուղեւորությունները»,- երեկվա ասուլիսում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նրա խոսքով, իրենք կրճատել են ճանապարհի ժամանակը 1 ժամ 20 րոպեով, իսկ առաջնահերթությունը տալու են ոչ թե գնացքի արագությանը, այլ ուղեւորի հարմարավետությանը. «Գնացքը Երեւանից կշարժվի 14.10-ին եւ Բաթում կժամանի 07.15-ին»: Երեւան-Բաթում երթուղով շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, կերթեւեկի նաեւ սովորական մարդատար գնացքը. «Կուղեւորվի ժամը 23.20-ին եւ կժամանի 17.00-ին: Ուղեւորության ողջ ժամանակահատվածը կկազմի 18 ժամ 40 րոպե»: «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենն ասաց, որ սակագներում նախատեսել են զգալի զեղչեր. «SV ֆիրմային գնացքի տոմսը մայիսին կարժենա 22 հազար 490 դրամ՝ նախորդ տարվա 22 հազար 895 դրամի փոխարեն»: Երեւան-Բաթում մարդատար երթեւեկության սակագինը կաճի հուլիս-օգոստոսին, կնվազի՝ սեպտեմբերին: Ըստ Շայդուլինի, SV ֆիրմային գնացքի տոմսը կարժենա 23578 դրամ, իսկ պլացքարտինը՝ 7 557 դրամ: Պարոն Շայդուլինը խոստացավ, որ այս տարի երեխաների համար էլ զեղչեր կլինեն: Նա նաեւ նշեց, թե Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկաթուղային ուղիղ հաղորդակցության բացակայությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական եւ վրաց-աբխազական բարդ հարաբերություններով, քանի որ, ըստ նրա, այդ հաղորդակցությունը հնարավոր է միայն Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով: Ավելի ուշ ասաց, թե այդ «երազանքը» արդեն իրականանում է. «Դա կիրականացվի բավականին բարձր մակարդակով, մեր ենթակառուցվածքը, շարժակազմը նախապատրաստելով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930