Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Ապրիլ 30,2010 00:00

Մայիսի 23-ին Սյունիքի մարզի յոթ գյուղերում՝ Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նռնաձոր, Վարդանիձոր, (Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածք), Նժդեհ (Սոֆլու), Տորոնիք (Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածք), կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ալվանքում եւ Նժդեհում կկայանան միայն համայնքի ղեկավարի, իսկ մյուս գյուղական համայնքներում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Թեկնածուների առաջադրումը նախատեսվում է ապրիլի 23-28-ը:

Իսկ հունիսի 20-ին Գորիսի քաղաքապետի հերթական ընտրությունն է: Նույն օրը ՏԻՄ հերթական ընտրություններ են նշանակված նաեւ մարզի Իշխանասար, Օխտար եւ Աճանան գյուղերում: Գորիսում, Օխտարում եւ Աճանանում կանցկացվեն միայն համայնքի ղեկավարի, իսկ Իշխանասարում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930