Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ միլիոն՝ չմերկանալու համար

Մայիս 29,2010 00:00

\"\"«Ֆլամենգո» ակումբի եւ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացող Ադրիանոն իր հարսնացուին՝ բրազիլացի ֆոտոմոդել Ժոանա Մաչադուին, հանրահայտ «Playboy» հանդեսի՝ մերկ լուսանկարվելու առաջարկներից հրաժարվելու համար առաջարկել է $1 միլիոն: Այս մասին տեղեկացրել է բրազիլական «O Dia» թերթը: Ադրիանոյի առաջարկած գումարը կրկնակի ավելի է հանդեսի առաջարկածից: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ֆուտբոլիստը Ռիո-դե-Ժանեյրոյի աշխարհահռչակ դիմակահանդեսում կիսամերկ հանդես չգալու համար հարսնացուին շքեղ ավտոմեքենա է նվիրել:
Մաչադուն, որ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է, ժամանակին հայտարարել է, որ մտադիր է Ադրիանոյի հետ ամուսնանալ մինչեւ 2010 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել