Լրահոս
Օրվա լրահոսը

«Նովայա վոլնա-2010»-ի օրագրից

Հուլիս 31,2010 00:00

Հուլիսի 27-ին Յուրմալայում մեկնարկեց «Նովայա վոլնա-2010» երգի միջազգային մրցույթ-փառատոնը, որը կավարտվի օգոստոսի 2-ին, եւ հայտնի կդառնան հաղթողները։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանն այդ փառատոնում ներկայացնում է երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը հաղթել էր Երեւանում կայացած նախընտրական փուլում։ Իսկ այժմ փառատոնի բացման օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին։


Քեթին տապալեց փառատոնի բացումը

«Ա Ստուդիո» խմբի երգչուհի Քեթի Թոփուրիան «Նովայա վոլնա-2010»-ի բացման արարողության ժամանակ հրաժարվեց երեք դուբլից նկարահանվելուց՝ բացահայտորեն եւ ինքնակամ լքելով բեմահարթակը։ Ք. Թոփուրիան իր վարքագծով ցույց տվեց, որ իրեն դուր չեն գալիս նկարահանման կազմակերպիչների նկատողությունները։ Կրքոտ երգչուհուն զայրացրել էին երկու դուբլները, որոնք ստիպված կատարեց տոնակատարության ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի ղեկավարությամբ եւ, երբ անհրաժեշտ էր երրորդ դուբլը, Քեթին ցուցադրեց իր կովկասյան բռնկվող բնավորությունը.«Վե՛րջ, ես գնում եմ այստեղից… Քանի՞ անգամ եք դուք մեզ վազեցնելու»,- ասաց Թոփուրիան՝ լքելով բեմահարթակը։

Արքան՝ կիսաշրջազգեստով

Ֆիլիպ Կիրկորովը «չի հոգնում» երկրպագուներին զարմացնելուց՝ իր էքսցենտրիկ արարքներով:
«Նովայա վոլնա-2010» մրցույթ-փառատոնի բացմանը Ֆիլյան ոչ միայն հայտնվեց կիսաշրջազգեստով, այլեւ «Ձինտարի» համերգասրահի բազմահազարանոց հանդիսատեսին ցուցադրեց իր ներքնազգեստը։ Ֆիլիպ Կիրկորովի ոգեւորող հիթը՝ «Ցիգանիզացիա» անվանումով, հավանաբար, դարձավ ամենաապշեցուցիչ համարը՝ փառատոնի բացման գալա-համերգի շրջանակներում։ 43-ամյա երգիչը բեմահարթակում իրեն դրսեւորեց այնպես, կարծես առնվազն կրկնակի երիտասարդ է: Կիրկորովի հագուկապը՝ դարսերով կիսաշրջազգեստն ու բերետը, դարձան երեկոյի գլխավոր հիթը։ «Ես սիրում եմ ցնցել մարդկանց իմ նոր կերպարներով, կարծում եմ՝ այս անգամ եւս դա ինձ հաջողվել է,- «Life Showbiz»-ին ասել է Ֆիլիպը։- Այո՛, իմ կոստյումը համարձակ է, բայց այն ճշգրտորեն փոխանցում է երգի տրամադրությունը»։
Այս տարի փառատոնի մասնակիցներին ողջունում էին նաեւ Իոսիֆ Կոբզոնը, Լարիսա Դոլինան, Վալերի Լեոնտեւը, Լեւ Լեշչենկոն, Բորիս Մոյիսեեւը, Վալերիան, Իգոր Վերնիկը, Քսենիա Սոբչակը, Նատալիա Պոդոլսկայան, Վլադիմիր Պրեսնյակովը, Լերա Կուդրյավցեւան եւ Սերգեյ Լազարեւը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել