Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոց, բռնաբարություն եւ սպանություն

Սեպտեմբեր 30,2010 00:00

News.am-ը տեղեկացնում է, որ Վլադիվոստոկում փոխհրաձգության արդյունքում հայաստանցի է տուժել: Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը Լուգովոյ փողոցում գտնվող «Դրախտի այգի» սրճարանում այցելուներից մեկը մի քանի անգամ կրակել է սրճարանի հայ տիրոջ վրա, այնուհետեւ դիմել փախուստի:
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-հետաքննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունում նշում են, որ վիրավորվածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տվյալներով, նա հրազենային վնասվածք է ստացել գլխին եւ կրծքին:
Իսկ ռուսական Սարանսկ քաղաքի մի բնակիչ 27-ամյա կնոջը բռնաբարելու համար հատուցել է սեփական կյանքով: Tert.am-ը տեղեկացնում է, որ զոհի քաղաքացիական ամուսինը՝ հայաստանցի 21-ամյա Գոռ Գյարգրցյանը, իր կնոջը բռնաբարողին սպանել է՝ սրտին դանակի 5 հարված հասցնելով: Սեպտեմբերի 17-ին Գոռ Գյարգրցյանը կնոջ եւ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացրել «Բելի մեդվեդ» ժամանցային համալիրում: Առավոտյան զույգը վիճել է, եւ աղջիկն ուղեւորվել է Կենտրոնական շուկա՝ տաքսի նստելու նպատակով: Ճանապարհին նրան է միացել 38-ամյա Վլադիմիր Ռիբակովը, որը իր մի քանի ավտոմեքենաները վարձակալությամբ տվել է տաքսի ծառայությանը: Տաքսի նրանք նստել են միասին, տղամարդը համառորեն համոզել է աղջկան շարունակել շփումը, գիշերային ակումբ է հրավիրել, խոստացել է երկնքից լուսինն իջեցնել: Մեքենայի մեջ նրանք սկսել են վիճել, վարորդը վիճաբանողներին իջեցրել է «Սարանսկ» հյուրանոցի մոտ:
Վլադիմիրը վարդ է նվիրել աղջկան՝ առաջարկելով նրան տուն ուղեկցել:
Աղջիկը համաձայնել է, սակայն տուն ուղեկցելու փոխարեն տղամարդը նրան տարել է Սարանսկի շրջանի Իվանկովա գյուղում գտնվող իր եղբոր տուն եւ բռնաբարել նրան: Կինը կարողացել է ազատվել նրանից միայն առավոտյան ժամը 8-ին, լացակումած տուն է եկել եւ պատմել ամուսնուն կատարվածը: Նրանք ուղեւորվել են Իվանկովա, որտեղ Գոռը Վլադիմիրին սպանել է՝ սրտին դանակի հինգ հարված հասցնելով: Մի քանի օր անց ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Գոռ Գյարգրցյանին: Այժմ նա կալանքի տակ է եւ պնդում է, որ սպանությունն իրականացրել է աֆեկտի վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930