Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգներում անսպասելիորեն առաջ են եկել մահապատիժների իրականացման խոչընդոտներ: Բանն այն է, որ մահապատժի իրականացման ժամանակ մահացու ներարկումների համար օգտագործվող լուծույթների դեֆիցիտ է առաջացել: Արդյունքում, ինչպես փոխանցում է ՀBK-ն, մահապատժի իրականացումը երկրի մի շարք նահանգներում հետաձգվել է:
Մահացու պենտոտալ լուծույթների մատակարարման դադարեցման մասին հայտարարել է Hospira առեւտրային ընկերությունը: Վերջինը տեղեկացրել է, թե իր գործընկերներից լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասեր չի ստացել: Ընկերության ներկայացուցիչ Դեն Ռոզենբերգը հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում իրենց արտադրանքը որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շուկա վերադարձնելու ուղղությամբ:
Որոշ տվյալներով, լուծույթի դեֆիցիտը կարող է տեւել առնվազն մինչեւ հունվար կամ նույնիսկ մարտ ամիսը: Հենց այդ պատճառով է, որ մահապատժի դատապարտված կալանավորների նկատմամբ պատժի կիրառման ժամկետները հետաձգվում են:
Ընդսմին, որոշ փորձագետներ գտնում են, որ Hospira-ն կարող էր կանխամտածված կերպով լուծույթի դեֆիցիտ առաջացնել, քանի որ մեկ անգամ չէ, որ հանդես է եկել մահապատժի իրականացման համար մահացու այդ լուծույթը կիրառելու դեմ: Հիշեցնենք, որ այն օգտագործվում է մարդկանց եւ կենդանիներին ցավազրկելու, նաեւ էֆտանազիայի նպատակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել