Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ LA-ՈԻՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հոկտեմբեր 09,2010 00:00

Ինչպես տեղեկացնում է 7or.am-ը, հոկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսի ժամանակով 8:45-ին, 101-րդ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Կալիֆոռնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող Ստեփան Քիրեմիջյանը: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիջյանը վտանգելով իր կյանքը՝  իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետեւանքով տեղի կունենար առավել մեծ աղետ: Իր վրա վերցնելով այդ մեքենայի հարվածը՝ իր մեքենան ջախջախվել է: Հիշեցնենք, որ «Լույսաշխարհ» հաղորդաշարը այս տարվա սկզբից պարբերաբար հեռուստակամուրջ է իրականացնում Հայաստանի հետ՝ ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել