Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԴՐԱԿԱՆ»

Հոկտեմբեր 30,2010 00:00

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն «ակնհայտորեն դրական» է որակել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնի վրա բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, ինչն ամրագրված է նաեւ Ժնեւյան կոնվենցիայով: Ստեփան Գրիգորյանը նաեւ նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի լուծվի «զուտ քաղաքական բանակցությունների» միջոցով, այլ հարկավոր է երկու կողմերի համար ստեղծել համագործակցության դաշտ՝ «միմյանցից դնել կախվածության մեջ», որպեսզի կողմերից ոչ մեկն այլեւս չմտածի պատերազմի մասին եւ գնա միայն ու միայն խնդրի խաղաղ լուծման ճանապարհով: Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն ու ադրբեջանցի փորձագետ Ռաուֆ Ռաջաբովը հոկտեմբերին  համատեղ հայտարարություն էին ստորագրել, որում, ի թիվս մի շարք այլ կետերի, ողջունել են բանակցությունների շարունակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել