Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԵՐԿՐԻՑ ԿՎՏԱՐՎԵՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

Շվեյցարիայում երեկ տեղի ունեցած համընդհանուր հանրաքվեի նախնական տվյալներով, շվեյցարացիները հավանություն են տվել երկրի Ժողովրդական կուսակցության՝ Դաշնության տարածքում ծանր հանցանք գործած օտարերկրացիներին երկրից վտարելու առաջարկին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ծայրահեղ աջերի այս առաջարկին «կողմ» է արտահատվել քվեարկությանը մասնակցածների 53 տոկոսը: Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության առաջարկի համաձայն, այն օտարերկրացիները, որոնք մեղավոր կճանաչվեն երկրի տարածքում իրականացրած սպանության, բռնաբարության, թմրանյութերի վաճառքի կամ այլ ծանր հանցագործություններ կատարած լինելու մեջ, մեխանիկորեն կվտարվեն երկրից: Կուսակցության տվյալներով, Շվեյցարիայում տեղի ունեցող ծանր հանցագործությունների կեսը կատարում են հենց օտարերկրացիները: Վտարված անձինք 5-20 տարով կզրկվեն նաեւ Շվեյցարիա մուտք գործելու իրավունքից:
Շվեյցարացիները մերժել են երկրի կառավարության նախաձեռնությունը՝ երկրից վտարել օտարերկրացի հանցագործներին, բայց ոչ թե մեխանիկորեն, այլ՝ նրանց գործերը մանրամասն հետաքննելուց հետո: Տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում շվեյցարացիների 58 տոկոսը «ոչ» է ասել նաեւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությանը՝ 250 հազար ֆրանկը գերազանցող եկամուտը հարկել 22 տոկոսի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930