Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՆԵԱՊՈԼՅԱՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»

Նոյեմբեր 30,2010 00:00

Օրերս  Շվեյցարիայի Ֆրիբուր կանտոնի Գրյուեր դղյակի թանգարանում բացվել է «Նեապոլյան Սուրբ Ծնունդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են XVIII-XX դարերում իտալացի վարպետների պատրաստած՝ Սուրբ Ծնունդը պատկերող տեսարաններ: Դղյակը կառուցվել է 1270-1282 թվականներին, իսկ 1938թ. կանտոնը գնել է դղյակը տերերից եւ դարձրել թանգարան:
Ցուցադրված նմուշները պատկերում են Քրիստոսի Սբ Ծննդյան օրվա տոնական մթնոլորտը: Նեապոլցի վարպետներին հաջողվել է հմտորեն արտահայտել շքեղ հագուստներով ճենապակե տիկնիկների արտահայտիչ դիմախաղը եւ ժեստերը: Սբ Ծննդյան մսուրի յուրօրինակ նմուշները, ըստ qahana.am-ի, Շվեյցարիա են բերվել Նեապոլի պատմական կենտրնում գտնվող Սբ Գրիգոր հայկական  եկեղեցու  հայտնի հավաքածուից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել