Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՉԸՆԴՈՒՆԻ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ

Հունվար 29,2011 00:00

\"\"

ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին հրատապ քննարկեց Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը եւ որոշեց, որ Եվրոպայի խորհրդում այդ երկրին տրված «հատուկ հյուրի» կարգավիճակը պետք է մնա կասեցված, քանի դեռ էական առաջընթաց չկա ԵԽ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները հարգելու առումով: ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր որոշումը՝ բարձր մակարդակի շփումներում չներգրավել Բելառուսի իշխանություններին: ԵԽԽՎ-ն նաեւ իր անդամ երկրներին կոչ արեց միանալ Եվրամիության պատժամիջոցներին՝ ընդդեմ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների: Այս հարցի քննարկման ընթացքում Լիտվայի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսը (նկարում) ասաց. «Ես առաջարկում եմ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային եւ նույնիսկ Ռուսաստանին, որ եթե նրանք բավականաչափ համարձակ են՝ պետք է վիզա չտրամադրեն բելառուսական բռնակալին: Մի՛ վախեցեք ընդունել երիտասարդ սերնդին՝ հեշտացրեք նրանց համար վիզա ստանալը: Ձեր համալսարաններն ընդունեք ուսանողներին, որոնք հեռացվել են բելառուսական համալսարաններից: Սա շատ լավ բան կլինի, քանի որ դուք պետք է տարանջատեք բռնակալին իր ժողովրդից»:
Ուշագրավ է, որ Վարեյկիսն իր թվարկման մեջ չնշեց Ադրբեջանը, թեեւ մշտապես միանում է այդ երկրի պատվիրակության նախաձեռնություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31