Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նոր շենք՝ ֆուտբոլի դաշտում

Հունվար 29,2011 00:00

Բակում էլիտար շենք կառուցելը սովորական երեւույթ է

Արդեն մի քանի օր է՝ Կողբացու, Տերյան, Թումանյան եւ Պուշկինի փողոցների հատման մասում գտնվող բակի բնակիչները թույլ չեն տալիս Սամվել Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփըրզ» կառուցապատող ընկերության աշխատակիցներին իրենց բակում շինաշխատանքներ կատարել: Նրանք փակել են ճանապարհը, որպեսզի շինանյութեր տեղափոխող տեխնիկան իրենց բակ չմտնի: Բանն այն է, որ գործարար Ս. Մայրապետյանը Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ այստեղ էլիտար բազմաբնակարան շենք է սկսել կառուցել: Այս շենքը կառուցվում է հենց այն մասում, որտեղ մինչեւ վերջերս երեխաների խաղահրապարակ էր՝ ֆուտբոլի դաշտ: Սա շատ է զայրացրել հարեւան շենքերի բնակիչներին, քանի որ բակը առանց այդ նոր շինության էլ՝ բավականին ծանրաբեռնված է շենքերով: «Մեր բակում նույնիսկ մեզ համար տեղ չկա, երեխաների համար լավ է գոնե մի դաշտ կար, բայց դա էլ վերցրին ու որոշեցին այսքան խիտ բնակեցված բակում եւս մեկ բազմաբնակարան շենք կառուցել: Մեր բակի ընդամենը 2 շենքն է 9 հարկանի, մնացած 3-ը 5 հարկանի է, կառուցվող շենքը բավականին մոտ է գտնվելու հին շենքերին, ու երբ շահագործման հանձնվի, ամբողջությամբ փակելու է հարեւանների լուսավորությունը»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին այս տարածքի բնակիչները: Մի բնակիչ էլ ավելացրեց. «Էս ի՞նչ շարժում է գնում, որ պետք է անպայման էլիտարներ սարքեն, ամեն գնով հենց Կենտրոնում, արդեն բանը հասել է նրան, որ բակային տարածքները, խաղահրապարակները չեն խնայում: Հարեւան Հյուսիսային պողոտայում բազմաթիվ նման շենքեր են ու դատարկ, թող կենտրոնում ապրել ցանկացողներին այդտեղ տուն հատկացնեն, ոչ թե մեր խաղահրապարակը քանդեն»:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ այս բակի Տերյան 23 եւ 25 շենքերը պետք է իրացվեն, դրանց տարածքները ճանաչվել են հանրային գերակա շահ եւ վաճառվել կրկին «Լոկալ Դիվելոփըրզին», սակայն մինչ այժմ բնակիչներից մի մասի հետ որեւէ պայմանագիր չի կնքվել: Չհարմարվելով նրան, որ պետք է լքեն իրենց բնակարանները, Տերյան 23 եւ 25 շենքերի բնակիչները դիմել են դատական ատյաններին: Նրանց հայցը պետք է քննվի Եվրոդատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31