Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն էլ՝ ոչ-ոքի

Հունվար 29,2011 00:00

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steek Chess» շախմատի գերմրցաշարում մեր հանրապետության ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը երեկ կայացած 11-րդ տուրում կեսական միավոր վաստակեցին:
«A» խմբում հանդես եկող Արոնյանը միավորը բաժանեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի, իսկ Սարգսյանը, որ հանդես է գալիս «B» խմբում, խաղաղ դաշն կնքեց Լորան Ֆրեսինեի հետ:
Երեկ ուշ երեկոյան երկու խմբերում էլ ընդհանուր պայքարը դեռ չէր ավարտվել: Սակայն արդեն հայտնի էր, որ ուժեղագույնների խմբում միանձնյա առաջատարի դերն ստանձնեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը սեւերով պարտության մատնեց Յան Նեպոմնյաշչիին, իսկ նախորդ տուրում նրա հետ միասին առաջին տեղը բաժանող աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ պայքարում բավարարվել էր կես միավորով:
Այսօր կայանալիք նախավերջին տուրում Արոնյանը հանդիպելու է հոլանդացի Էրվին Լ’Ամիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31