Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հունվար 29,2011 00:00

Եթե շրթունքները չոր են եւ կոպիտ, աշխատեք շատ օգտագործել հեղուկներ, քանզի ձեր օրգանիզմը ջրազրկված է: Օգնեք ձեր օրգանիզմին:
Գունատված շրթունքները «խոսում» են սակավարյունության մասին: Օգտագործեք վիտամիններ, հանգստացեք, լավ սնվեք:
Եթե շրթունքներին կան բազմաթիվ բաց շագանակագույն կետիկներ, դա նշան է վատ մարսողության: Նույնիսկ ճիճվակրության նշան է: Օգտակար կլինի դիմել բժշկի:
Դեղին գույնի շրթունքները հեպատիտի (լյարդի բորբոքում) նշան են: Շտապ անցեք լաբորատոր ստուգումների:
Կապտավուն շրթունքները նշան են սրտանոթային համակարգի ախտահարման, թթվածնի անբավարարության՝ օրգանիզմում:
Եթե շրթունքները մգանում են, ճաքճքում, դրանց մակերեսին հայտնվում են բշտիկներ, փոքրիկ խոցեր, ապա անհապաղ դիմեք բժշկի: Ստուգեք  փայծաղը եւ ստամոքսը:
Ճաքճքված շրթունքները նշան են նաեւ, որ դուք շատ եք լինում արեգակի տակ կամ էլ ցուրտ տեղում: Օգտագործեք հիգիենիկ շրթներկ:
Եթե շրթունքների անկյուններում առաջանում են ճաքեր, ապա դա նշան է «B» խմբի վիտամինների պակասի:
Շրթունքների վրայի հերպեսը, որը հաճախ մեզ թվում է, թե մրսածությունից է, նշան է իմունիտետի անկման, հոգնածության եւ սթրեսների:
Եթե շրթունքները թեփուկավորվում են եւ քոր են գալիս, դա հաճախ ալերգիայի նշան է տվյալ շրթներկի նկատմամբ: Միգուցե փոխե՞ք շրթներկը:
Իսկ ինչպիսին պետք է լինեն շրթունքները նորմայում… վառ, հյութալի եւ արյունալեցուն:
Ահա այսպիսի շրթունքները վկայում են, որ ձեր առողջությունը կարգին վիճակում է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31