Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Փետրվար 02,2011 00:00

Զբաղվածության խնդիրը մեր հանրապետության ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկն է: Գործազրկության թիվը հասնում է հազարների, ինչի հետեւանքով մեր քաղաքացիները լքում են երկիրը: Նրանց շարքում մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները, ովքեր ավարտելով կրթական հաստատությունները, չեն կարողանում հարմար աշխատանք գտնել: Մեր հանրապետությունում շուրջ 22 000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Սա էր հիմնական պատճառը, որ օրերս Եվրոպական ուսանողների ֆորումը՝ AEGEE-Yerevan-ը, «Կոնգրես» հյուրանոցում իրականացրեց մեկօրյա դասընթաց՝ նվիրված երիտասարդների գործազրկությանը եւ նրանց զբաղվածության հիմնախնդրին: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հաջողակ ինքնակենսագրական եւ ուղեկցող նամակ գրելու հմտություններին, սովորեցին, թե ինչպես նախապատրաստվել գործատուի հետ հարցազրույցին, ինչպես նաեւ տեղեկացվեցին տարբեր աշխատանքային, կրթական եւ կամավորական հնարավորությունների մասին:

Դասընթացին մասնակցեցին ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից եւ այլ կազմակերպություններից:

Դասընթացին մասնակցեց 200 երիտասարդ՝ տարբեր բուհերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28