Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Վրաստանը Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերին չի սպառնում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Կովկասյան առաջին տեղեկատվական» ռուսալեզու հեռուստալիքին տված հարցազրույցում: Սահակաշվիլին պարզաբանել է, որ Թբիլիսին ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի փչացնել Օլիմպիադան: «Ավելին, մենք ժամանակին քաղաքական առումով ակտիվորեն պաշտպանել ենք Սոչիում Օլիմպիադայի անցկացումը, քանի որ ես համարել եմ, որ որ դա թույլ կտա մեզ խուսափել այն բացասական երեւույթներից, որոնք այն ժամանակ ակնհայտ էին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: Նա նաեւ ասել է, որ երբ Մոսկվան խոսում է Օլիմպիադայի հետ կապված խնդիրների մասին, ապա բանն այն չէ, որ Վրաստանը կարող է որեւէ ֆիզիկական սպառնալիք ստեղծել, ինչը Թբիլիսիի ծրագրերի մեջ չի մտնում: «Խնդիրներ ունեն իրենք (ՌԴ-ն) եւ դրանք կայանում են նրանում, որ Սոչիի հարեւան Աբխազիայից էթնիկ զտումների արդյունքում մեր ավելի քան 400 հազար քաղաքացի է տեղահանվել ու վտարվել, եւ այնտեղ ամեն օր խախտվում են մարդու իրավունքներն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է կիրառվում: Մենք չէ, որ ստեղծել ենք այդ խնդիրը, բայց մենք ուրախ կլինեինք Ռուսաստանի հետ միասին աստիճանաբար լուծել այդ խնդիրը», հայտարարել է Սահակաշվիլին: Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայից հնչող հայտարարություններին՝ Օլիմպիական խաղերին Վրաստանի կողմից սպառնալիքի մասին, ռազմական գործողությունների կրկնություն չեն հաջորդի. «Հիմա միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը լայնամասշտաբ պատերազմներին չեն նպաստում: Այս փուլում Ռուսաստանը ֆիզիկապես պատրաստ չէ  այդպիսի պատերազմի, եւ, կարծում եմ, քաղաքական տեսանկյունից եւս դա ինքնակործանում կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28