Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Փետրվար 26,2011 00:00

\"\"Նորվեգիայում շարունակվում է դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի հերթական օրը Հայաստանի դահուկավազորդները հանդես եկան արագավազքի որակավորման փուլում:
Տղաների պայքարում մրցուղի ելած մեր մարզիկների արդյունքներն առավել քան համեստ էին: Նրանք 120 մասնակիցների մեջ դասավորվեցին այսպիսի հերթականությամբ:
91. Սերգեյ Միքայելյան
102. Թադեւոս Պողոսյան
108. Հովհաննես Սարգսյան
111. Շավարշ Գասպարյան:
Մեր աղջիկներն էլ բարձր արդյունքներով աչքի չընկան: Սյուզաննա Վարոսյանը գրավեց 82-րդ տեղը, իսկ Վալյա Վարոսյանը բավարարվեց 84-րդ հորիզոնականով:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներն այս մրցաձեւում որակավորման փուլի արգելքը չհաղթահարեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել