Լրահոս
Օրվա լրահոսը

Դասականներից սպասելիքներն ավելի մեծ են

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ըմբիշները: Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար մրցագորգ է մտնելու 39 երկրի 202 ըմբիշ:
Ինչպես ազատ ոճում, այստեղ էլ Հայաստանը ներկայացված է բոլոր՝ յոթ քաշային կարգերում. 55 կգ՝ Ռոման Ամոյան, 60 կգ՝ Վահան Ջուհարյան, 66 կգ՝ Սասուն Ղամբարյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ՝ Արթուր Շահինյան, 96 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ:
Եթե նախորդ մրցաոճում 74 կգ քաշային կարգում մեր նվաճված միակ արծաթե մեդալն ինչ-որ տեղ լրացնում է մյուս քաշայինների անհաջողությունները, դասականներից թե մասնագետները եւ թե մարզասերներն ակնկալում են ավելի շատ ու ավելի մաքուր ձուլվածքի պարգեւներ:
Առաջին օրը կգոտեմարտեն 55-66-84-120 կգ քաշայինները:
:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել