Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալիորեն զարմանում են

Ապրիլ 02,2011 00:00

«Regnum» գործակալությունը նշում է, թե ռուսական լրատվամիջոցները զարմացած են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ռուսաստանի հետ ոչ-ոքի անելու համար դրամական խրախուսանք չեն ստացել: Նրանք կարծում են, որ կարգով բարձր իրենց թիմի հետ խաղում մեկ միավոր վաստակելու համար հայ ֆուտբոլիստները պետք է խրախուսվեին եւ հիշում, որ նախորդ ընտրական փուլերում նման պրակտիկա եղել է՝ դրամական պարգեւներ տրվել են:
Նախ, չգիտենք՝ մեր ֆուտբոլիստները խրախուսվե՞լ են, թե՞ ոչ եւ դա ոչ ոքի գործն էլ չէ: Երկրորդ, այդ զարմացողները մոռանում են, որ Հայաստանի ներկայիս հավաքականը նախկինը չէ ու թիմին այսօր արդեն ավելի լուրջ պահանջներ են ներկայացվում, այլ ոչ թե մի կերպ ոչ-ոքի անելը: Եվ երրորդ,  եթե Ռուսաստանն էր Հայաստանին հաղթելու համար յուրաքանչյուր խաղացողի 40 հազար եվրո խոստացել, ուրեմն նրանք էլ արդեն հաշվի են նստում մեզ հետ: Հետաքրքիր է, տեսնես ոչ-ոքիի համար ռուս ֆուտբոլիստներին խոստացված գումարի կեսը գոնե տվե՞լ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել