Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Հովհաննեսի նորամուտը՝ 2013-ին

Ապրիլ 02,2011 00:00

Տարիներ առաջ, դեռեւս երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսի կենդանության օրոք, նրա կողմից հաստատվել էր Աբովյանում կառուցվելիք նոր եկեղեցու նախագիծը: Քաղաքում գործող միակ Սուրբ Ստեփանոս եկեղեցին անկարող էր տեղավորել բոլոր հավատացյալներին՝ հատկապես հոգեւոր տոների օրերին:
Ցավոք, հետագա տարիները այնքան էլ նպաստավոր չէին եկեղեցաշինության համար եւ եկեղեցու կառուցումը ուշացավ:  Հուրախություն աբովյանցիների՝ մի քանի տարի է, ինչ քաղաքապետարանի դիմացի բլրակի վրա, մարդկանց աչքի առաջ սկսեց վեր խոյանալ Սուրբ Հովհաննեսի անունը կրող նորակառույց եկեղեցին: Վերջին տարիներին հոգեւոր տոների նախօրեին բոլորը սպասում էին եկեղեցու նորամուտին, բայց, չգիտես  ինչու, այն ուշանում էր: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով օրերս այցելեցի նորակառույց եկեղեցի: Թեեւ շինարարության աշխղեկը տեղում չէր, բայց մյուս աշխատակիցները պատասխանեցին իմ բոլոր հարցերին: Պարզվեց, որ դրսից ավարտուն թվացող եկեղեցու ներսում դեռեւս շատ անելիքներ կան՝ կապված պատերի դրվագման եւ քանդակների տեղադրման հետ: Անելիքները շատ են նաեւ եկեղեցու շրջակա ողջ տարածքի բարեկարգման գործում:
Ինչեւէ, ինձ հայտնեցին, որ եկեղեցու բացման արարողությունը կկայանա 2013 թվականին: Այնպես որ, Աբովյանի հավատացյալները պետք է եւս 2 տարի համբերեն՝ իրենց շքեղ եւ  սպասված եկեղեցու նորամուտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930