Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ

Ապրիլ 05,2011 00:00

Երեւան քաղաքին մատուցած ծառայությունների, քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, մայրաքաղաքում անցկացվող տոնակատարությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաեւ հասարակական կյանքում ներդրած զգալի ավանդի համար՝ Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրվել է «Երեւանի զինանշան»  հուշամեդալով։ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այս ընկերության օրինակը ոգեւորիչ պետք է լինի հասարակության համար։  Շնորհակալություն հայտնելով պարգեւի  համար, Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակել համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ։ «Մեր պարտքն է մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որ արվում է հօգուտ մեր բնակչության»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը։  Կարեն Կարապետյանը, ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման համակարգում բիզնես կառույցների ներգրավման անհրաժեշտությունը, ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ունեցող ոլորտներն ու այն ուղղությունները, որտեղ քաղաքապետարանը պատրաստ է փոխշահավետ համագործակցության։ Ռ. Յիրիկյանը հավաստիացրել է, որ մանրամասն կքննարկվեն առաջարկվող բոլոր ծրագրերը։ Ողջունելով քաղաքապետարանի «Օգնիր դպրոցիդ» ծրագիրը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել օժանդակել ծրագրի իրականացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930