Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մեդալների եւ ուղեգրերի

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Ֆրանսիայի Էքս-լե-Բեն առողջարանային քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությունում, 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Պոտկինը:
113 հազար 700 եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարին մասնակցեց 42 ազգային ֆեդերացիայի 392 շախմատիստ (163 գրոսմայստեր): Եվրոպայի այս առաջնությունն առանձնանում էր նրանով, որ չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելուց զատ, խաղարկվում էր նաեւ Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության 23 ուղեգիր: Հայաստանը ներկայացնում էր ինը հոգի: Ցավոք, մեր տղաները անմասն մնացին ոչ միայն մեդալներից, այլեւ ուղեգրերից: Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:
38. Արման Փաշիկյան 7,5
50. Սամվել Տեր-Սահակյան 7,0
54. Ավետիք Գրիգորյան 7,0
58. Վլադիմիր Հակոբյան 7,0
65. Զավեն Անդրիասյան 7,0
127. Գաբրիել Սարգսյան 6,0
154. Ռոբերտ Հովհաննիսյան 6,0
228. Հրանտ Մելքումյան 5,0
310. Վլադիմիր Պողոսյան 4,5:
Էքս-լե-Բենում հանդես էին գալիս եւս երեք հայ շախմատիստներ, որոնք, սակայն, ներկայացնում էին ուրիշ երկրներ: Ֆրանսիայի դրոշի ներքո՝ Տիգրան Ղարամյանը (7,0 միավոր) եւ Պավել Գովչյանը (6,0), համապատասխանաբար, գրավեցին 63-րդ եւ 158-րդ տեղերը, իսկ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը 6,5 միավորով պայքարն ավարտեց 85-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930