Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորություններ՝ սեքսի «ոլորտից»

Ապրիլ 05,2011 00:00

Կանանց շրջանում սոցհարցում անցկացնելով՝ ամերիկացի սեքսոլոգները պարզել են սեքսի վերաբերյալ արական սեռի ներկայացուցիչների շրջանում ամենատարածված մոլորությունները:
Նախ, շատ տարածված է այն կարծիքը, որ կնոջ հաճույքը կախված է «տղամարդկային արժանապատվության» չափսերից:
Այս մոլորությունը հանգեցնում է տղամարդկանց շրջանում մի շարք բարդույթների ձեւավորմանը: Մասնագետները նշում են, որ սեքսի ժամանակ հաճույքի լինել-չլինելը կախված է տղամարդու երեւակայությունից եւ իր զուգընկերուհու հանդեպ ունեցած կրքից:
Տղամարդկանց շրջանում տարածված երկրորդ սխալ մոտեցման համաձայն՝ կնոջն անհրաժեշտ է, որ սեքսը երկարատեւ լինի: Սակայն ժամեր տեւող սեռական գործողությունը միայն էրոտիկ ֆիլմերի ռեժիսորների երեւակայության արդյունքն է, վկայում են սեքսոլոգները՝ հավելելով, որ սեքսը սովորաբար տեւում է 3-20 րոպե. այն միանգամայն բավական է, որ կինն ու տղամարդն իրական հաճույք եւ երջանկություն զգան: Ընդ որում, համարվում է, որ մինչեւ 3 րոպեանոց սեքսը կարճատեւ է, իսկ 13 րոպեից երկար տեւողը՝ չափից դուրս երկարարատեւ:
Երրորդ մոլորությունը կապված է այն մտքի հետ, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ընդհանրապես ամաչում են սեքսի մասին խոսել: Բանն այն է, որ ոչ մի կին այլ տղամարդու ներկայությամբ երբեք սեքսի մասին զրույցներ չի վարի, սակայն կանանց մեծ մասն իրականում ցանկանում է չբարդույթավորվել իր զգացմունքների հարցում:
Ըստ չորրորդ մոլորության՝ կանանց դուր են գալիս փորձառու տղամարդիկ: Իհարկե, նրանք ցանկանում են, որ տղամարդը թե տեսականորեն, թե գործնականում փորձ ունենա, ասում են մասնագետները: Սակայն պարտադիր չէ, որ տղամարդը սեքսի «ոլորտում» գիտական աստիճան ունենա: Ի վերջո, այն, ինչ անկողնում դուր է գալիս կնոջը, ինքը կհուշի տղամարդուն:
Եվ վերջապես, հինգերորդ թյուր կարծիքի համաձայն՝ կանանց պետք են կատարելապես գեղեցիկ տղամարդիկ: Սեքսոլոգները նշում են, որ կանանց առավել հետաքրքրում են կրքոտ եւ ուշադիր տղամարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել