Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԱԿ-Ը ՉԼՈՒԾԱՐՎԵՑ. ՀԱՅՑԸ ԴԵՌ ԿԱ

Ապրիլ 07,2011 00:00

2011թ. մարտի 11-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով դատական նիստը: Գործի նախապատրաստական փուլն ավարտվեց, հետեւաբար՝ սկսվել է դատաքննության փուլը: Դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին, ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործի քննությունը վարչական դատարանում 15.07.09թ.-ին հետաձգվել է անորոշ ժամանակով: Պատճառն այն էր, որ ՊՈԱԿ-ը լուծարվում էր, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվեր, գործի հետագա քննությունն անհնար էր: Սակայն ՊՈԱԿ-ն այդպես էլ չլուծարվեց, եւ դատաքննությունը շարունակվեց: 2009 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց այս գործով ԻԱԿ-ի հայցը:
 ՀՀ վարչական դատարանը մասամբ վարույթ ընդունեց ԻԱԿ-ի հայցը` մերժելով ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը: ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը այս մասով բողոքարկեց ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը, բեկանելով ՀՀ վարչական դատարանի 17.12.2009թ. վճիռը, բավարարել էր ԻԱԿ-ի բողոքը` գործն ուղարկելով ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել