Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Ապրիլ 07,2011 00:00

Ապրիլի 11-ից կմեկնարկի Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ավանդական Ազգային գրադարանային շաբաթը:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա ոչ միայն Հայաստանի ազգային գրադարանում, այլեւ Հայաստանի մասնագիտական, մարզային եւ համայնքային գրադարաններում: Ապրիլի 12-ին նախատեսված է Հայկական գրատպությանը նվիրված օրը նշել, քանի որ 2012-ին լրանում է հայերեն առաջին գրքերի տպագրության 500-ամյակը: Գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ կլինեն՝ նվիրված հոբելյանական տարեթվերին: Կկայանա նաեւ Ասլան Ասլանյանի «Սայաթ-Նովա» գրքի շնորհանդեսը: Ապրիլի 13-ը կնշվի որպես մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթի օր: 14-ին հոբելյանական միջոցառումների օր է՝ Գրիգոր Զոհրապ-150, Գարեգին Նժդեհ-125 եւ այլն: Նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, գիտության, մշակույթի, գրականության ներկայացուցիչների հետ, միմյանց գիրք նվիրելու օր եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել