Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

Ապրիլ 09,2011 00:00

Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղ. Ա.Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Կամո Հայրապետյանին, ապօրինի ձեռքբերված ինքնաձիգով քաղ. Ա.Խ.-ին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար: Սարգիս եւ Կամո Հայրապետյանների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել