Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ապրիլ 09,2011 00:00

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, 2011թ. ապրիլի 7-ից սկսել է գործել ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը՝ www.azdarar.am: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը եւ կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թ. ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 2007թ. մայիսի 4-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ https://www.azdarar.am հասցեով գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ՝ կայք)»: Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2011թ. փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը՝ «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման եւ արխիվացման ժամկետների սահմանման կարգը եւ հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930