Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը նախապատրաստվում է Երեւանում

Ապրիլ 09,2011 00:00

«Armchess.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Կազանում կայանալիք աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարից առաջ այս ամիս նախապատրաստական եւս մեկ հավաք է անցկացնում Երեւանում:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ Գերմանիայի Բադ Վորիշոֆեն քաղաքում ավարտված շախմատի բաց մրցաշարում, որին մասնակցել է 201 շախմատիստ, Բելառուսը ներկայացրած Սերգեյ Կասպարովը ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանել ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբարեւի հետ: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերին շնորհվել է երկրորդ մրցանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել