Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԻՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ»՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Ըստ ռուսական կայքերի, ապրիլի 21-ին Մոսկվայում կբացվի ղարաբաղյան խոհանոցի «Ժինգյալով հաց» փառատոնը: Փառատոնը կտեւի 10 օր: Առաջին անգամ է Մոսկվայի համադամասերներին ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոհանոցը:

Ըստ տարածված հաղորդագրության, մոսկվացի հայտնի ռեստորանատեր Գայանե Բրեիովան (Աֆյան) ղարաբաղցի խոհարարների թիմի հետ կներկայացնի առաջին հերթին ժինգյալով հաց եւ սրան զուգահեռ՝ մսով կուրկուտ, կարմիր լոբով պաշտետ, դանդուռ՝ սխտորով եւ լոլիկով, թխած ավելուկ, ձյումջակ պանրով ու կանաչիով եւ թան:

Փառատոնի կազմակերպիչները այցելուներին կառաջարկեն նաեւ գաթա, տապակած ընկույզ, չորամիրգ եւ ուրցով թեյ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930