Լրահոս
Օրվա լրահոսը

Սքոթչ՝ լսելու համար

Ապրիլ 16,2011 00:00

\"\"«Բամբիռի» նոր ձայներիզի շնորհանդեսը

«Մեր այս սքոթչը ոչ թե խմելու, այլ լսելու համար է»,- երեկ ասաց «Բամբիռ» ռոք խմբի երիտասարդ կազմի վոկալիստ Նարեկ Բարսեղյանը՝ խմբի Armenian scotch ձայներիզի շնորհանդեսի ժամանակ:
Նոր ձայներիզում տեղ են գտել «Բամբիռի» հիմնադիր Գագիկ Բարսեղյանի (Ջագ) տարբեր տարիների գրած երգերը: Այստեղ նաեւ կան երկու պոետների՝ Հովհաննես Թումանյանի եւ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունները: Ձայներիզը լույս է տեսել մշակույթի նախարարության «Նարեկացի» արվեստի միության եւ ԴԻ ՋԻ Կոնտակ ընկերության աջակցությամբ: Ձայնագրությունը կատարվել է ԱՄՆ- ում: Շնորհանդեսի ժամանակ խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանը մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվեց ոսկե մեդալով՝ հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ «Բամբիռ» խմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ:
«Բամբիռի» մենեջեր Գոհար Դանիելյանը նշեց, որ Armenian scotch-ը նվիրված է խմբի՝ 30, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի ծննդյան՝ 140 եւ Ռոբերտ Բըրնսի՝ 250-ամյակներին: Խմբի անդամների խոսքերով, ձայներիզը նվիրվում է հենց այդ պոետներին, քանի որ Հայաստանն ու Շոտլանդիան շատ նման են իրար, իսկ Թումանյանն ու Բըրնսը՝ համահունչ: «Երկուսն էլ սարի տղերք էին»,- նկատում է Ջագը:
«Նարեկացի» արվեստի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը խոստովանեց, որ հաճախ է լինում «Բամբիռի» համերգներին, իսկ «Նարեկացի» կենտրոնի առաքելությունն է ծառայել արվեստին եւ համագործակցել տաղանդավոր ստեղծագործողների հետ: «Փորձերը անցկացնում էինք «Նարեկացի» կենտրոնում, հիմնականում՝ գիշերները, որպեսզի կարողանանք հանգիստ էքսպերիմենտներ անել»,- հիշում է Նարեկ Բարսեղյանը:
Անդրադառնալով խմբի գործունեությանը խորհրդային տարիների ընթացքում, Գ. Բարսեղյանը նշեց, որ այդ ժամանակ պետք էր շատ ճկուն լինել. «Նախօրոք ասում էինք, որ ուրիշ կոմպոզիտորի երգ ենք կատարելու, բայց բարձրանում էինք բեմ եւ մերը երգում»: Իսկ հիմա, ըստ Գ. Բարսեղյանի, ամեն ինչ կարելի է, բայց դա էլ «մի բան չէ»: Խոսելով հայկական ռոքի մասին, Գ. Բարսեղյանը նշեց, որ մեր ազգն ունի լավ անհատներ, ովքեր կարող են ստեղծագործել, բայց քանի որ ռոքը խմբային աշխատանք է պահանջում, դա ոչ միշտ է հաջողվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930