Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԷԼ ՎԹԱՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"

 Երեկ, ժամը 17.00-ի սահմաններում, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում իրար էին բախվել ԲՄՎ X 5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների թիվ 1 խնդիրը եղավ այն, որ «Տոյոտա»-ի վրայից հանվեցին 001 ՈՍ 01 համարանիշները (ինչն օրենքով արգելվում է)։ «Տոյոտան» սպասարկում է ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին։ Վթարի արդյունքում խցանում էր առաջացել, իսկ այն վերացնելու համար դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 3-4 ավտոմեքենաներ։ Գրեթե 40-50 րոպե տեսնելով, որ ապահովագրական ընկերությունները ուշանում են, վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները նյարդայնացած հեռացան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930