Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան դարպասների մոտ

Ապրիլ 20,2011 00:00

Ապրիլի 18-ին, ժ. 21.00-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ից ստացվել է գրություն այն մասին, որ 2010 թ. մայիսի 29-ին անհայտ անձը Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 145/Ա հասցեում գտնվող «Զատիկ» մանկատան դարպասների մոտ, անօգնական վիճակում թողել է իգական սեռի մանկահասակ երեխա, որի ձեռքում եղել է գրություն այն մասին, որ երեխան հանդիսանում է Կարինե Յուրայի Կարապետյանը(ծնված՝ 01.06.2006 թ.):
 Նույն օրը, ժ. 23.50-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ից բաժին բերման են ենթարկվել Վարդուհի Հարությունի Կարապետյանը (28.09.1983թ. ծնված, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ.) եւ Ռայա Հարությունի Առաքելյանը (03.05.1955թ. ծնվ., ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ.):
 Նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Կարապետյանը բացատրություն է տվել, որ մանկահասակ երեխայի մայրը ինքն է, եւ որ 2010թ. մարտին վարձավճարով խնամելու համար երեխային թողել է իր ծանոթ Ռ. Առաքելյանի մոտ, որն էլ երեխային մոտ 2 ամիս պահելուց հետո, 2010թ. մայիսի 29-ին, առանց իրեն տեղյակ պահելու, թողել է Երեւանի «Զատիկ» մանկատան դարպասների մոտ եւ հեռացել: Վ. Կարապետյանը եւ Ռ. Առաքելյանը ստորագրությամբ բաց են թողնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել