Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱԶՎԵ»՝ ԹԱՏԵՐԱԿԱՆԻ ՄԵ՞Ջ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տարածքի որոշակի հատված վարձակալությամբ կտրվի «Ջազվե» ցանցին: Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մազմանյանը ապրիլի 27-ին ռեկտոր կօծվի: Թատերականի մեր աղբյուրը հայտնեց, որ անշարժ գույքի առքուվաճառքի  մեծ փորձ ունեցող, որ պրն Մազմանյանը բուհում  հայտարարել է, թե առաջիկայում լավ է լինելու բուհի համար, որովհետեւ  «Ջազվեին» տրվող տարածքից գումար է մտնելու կրթօջախի բյուջե:
Հեռախոսով կապվեցինք  Ա. Մազմանյանի հետ: Սկզբում նա պատճառաբանեց զբաղվածությունը՝ պետական քննության  էր: Քիչ անց զանգեց ու ինստիտուտի տարածքում «Ջազվեի» տեղակայվելու «մասով» ասաց. «Նո՛ քոմենթ, ինչ որ կլինի՝ կլինի»: Ապա հավելեց. «Լավ էլ տեղեկացված եք: Էն որ էդ տարածքում գրված էր պարսկական բար, չէիք տեսնում, չէ՞: Այնպես որ, թե ինչ կլինի՝ կտեսնեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել