Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ

Ապրիլ 21,2011 00:00

Օրական 3 բանանը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը, հայտարարում են բրիտանացի եւ իտալացի գիտնականները: Այն կհարստացնի սննդակարգը կալիումով` դրանով իսկ նվազեցնելով ուղեղում թրոմբների առաջացման հավանականությունը՝ 21%: Մասնագետների կարծիքով՝ հարյուրավոր ինսուլտներ հնարավոր կլիներ կասեցնել պարզապես սննդակարգը փոխելով: Բացի բանանից, ճնշումը կարգավորել կօգնեն նաեւ ընկույզը, սպանախը, կաթը եւ ոսպը:
«Journal of the American College of Cardiology» ամսագիրը ներկայացրել է 11 տարբեր հետազոտությունների վերլուծություններ: Գիտական աշխատանքի արդյունքը հետեւյալն է. ամեն օր 1600 մգ կալիումի օգտագործումը բավական է ինսուլտի առաջացման հավանականությունը 1/5-ով կրճատելու համար:
Կալիումի պակասը կարող է առաջացնել սրտի արագ աշխատանք, նյարդայնություն, սրտխառնոց եւ լուծ: Ուորվիքի եւ Նեապոլի համալսարանների մասնագետները նշում են, որ շատ երկրներում մարդկանց մոտ կալիումի պակաս կա: Եթե չլիներ այդ պակասը, եւ եթե մարդիկ կրճատեին աղի օգտագործումը, հնարավոր կլիներ մոտ 1 միլիոնով կրճատել ինսուլտների քանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930