Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԱՑԱՎ ՆԱԵՎ ԵՐԹԸ

Ապրիլ 26,2011 00:00

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողություններն Արագածոտնի մարզում մեկ օրով չսահմանափակվեցին:
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ նախքան ապրիլի 24-ը կազմակերպվել են հուշ-երեկոներ, բարձր դասարանների աշակերտները շարադրություններ են գրել, լավագույններն արժանացել խրախուսանքների:
Ավանդույթի համաձայն, Ուջանի բնակիչները գյուղի հարակից բլրի վրա խարույկ են վառել:
Աննախադեպ էր «Հայդուկ» հասարակական կազմակերպության (նախագահ՝ Նաիրի Սահակյան) կազմակերպած երթը՝ Աշտարակից Երեւան՝ ի դատապարտումն ամոթալի ոճրագործության եւ հայերի ցեղասպանությունը ընդունելու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930