Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՆՎԵՐ ՍՏԱՆԱ՞Ն

Ապրիլ 28,2011 00:00

Այս տարվա մարտի 22-ին «Կանացի երջանկություն երբեք չեմ զգացել» հրապարակմամբ անդրադարձել ենք Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ապրող անփաստաթուղթ ընտանիքի հոգսերին: Ընտանիքի մոր՝ Վրաստանի քաղաքացի Էթերի Խաթոյանի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով բազմանդամ ընտանիքի 6 երեխաները զրկվել են պարտուսուցումից: Ընտանիքը ապրել է Ստեփանավանում, Բովաձորում, Վանաձորում, հիմա նորից Ստեփանավանում են: Էթերի Խաթոյանն էլ չի կարողացել գնալ Վրաստան՝ իր անձնագրի հետեւից:
Հոդվածին արձագանքել է Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց, ընտանիքի հարցերի բաժնի պետ Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ընտանիքին բազմիցս աջակցել են Վրաստան մեկնելու եւ փաստաթղթերի հարցը հոգալու համար: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է երկու անգամ 30-հազարական դրամ տվել, Ստեփանավանի քաղաքապետն է վերջերս 50 հազար դրամ տրամադրել, սակայն ընտանիքը դրանք ծախսել է իր հոգսերի համար եւ ամեն անգամ մի պատճառ հորինելով՝ Վրաստան չի գնացել: Անցած շաբաթ Նարեկ Սարգսյանը խորհրդակցել է Ստեփանավանի քաղաքապետի հետ: Նրանք համոզված են, որ ընտանիքի հարցը կարող է լուծվել միայն օրենսդրական փոփոխությունով, երբ հնարավոր կլինի նրանց անձնագիր նվիրել:

Հ. Գ. Ամուսնացել է ընտանիքի մեծ աղջիկը, արդեն զավակ ունի, որը նույնպես փաստաթուղթ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել