Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՔԱԲՈՒԼՈՒՄ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ՆԱՏՕ-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Ապրիլ 28,2011 00:00

Մի քանի մարդ զոհվել եւ մի քանիսը վիրավորվել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի օդաչուի եւ Քաբուլի օդանավակայանում կոալիցիոն ուժերի զինվորների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:
Տեղի ունեցածի մանրամասները հայտնի չեն: Քաբուլում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ օդանավակայանում հրաձգություն է եղել, բայցեւ հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
Աղբյուրի մատուցմամբ, օդանավակայանում հրաձգությունը հետեւել է անվտանգության աֆղանական ուժերի կողմից ՆԱՏՕ-ի իրենց հովանավորների դեմ իրականացված հարձակումների շարքին: Այդ հարձակումներն իրականացրել էին կամ զինվորականների վերահսկողությունից դուրս եկած մարդիկ, կամ ապստամբները, որոնք հաջողացրել էին ներդրվել աֆղանական ուժային կառույցներում եւ զինվորական համազգեստներ էին ստացել:
Հիշեցնենք, որ մոտ ժամանակներս մեկնարկում է ԱՄՆ հրամանատարության ներքո գործող օտարերկրյա զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, ուր վերջիններս տեղակայված են 2001թ. աշնանից ի վեր՝ այդ երկրում թալիբների ռեժիմը տապալելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Զորքերի դուրսբերման առաջին փուլում կոալիցիոն ուժերը կմնան երկրի միայն մի քանի շրջաններում, իսկ 2014-ի վերջին երկրի ողջ տարածքում վերահսկողությունը կստանձնեն Աֆղանստանի իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930