Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ ԵՄԵՆԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

Ապրիլ 28,2011 00:00

Եմենի իշխանություններն ու ընդդիմությունը երեկ պատրաստվում էին մեկնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Էր-Ռիադ, ստորագրելու ճգնաժամից դուրս գալու մասին համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների ներկայացուցիչների կազմած համաձայնագրի նախագծով նախատեսվում է Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը՝ նրա անձեռնմխելիության պահպանմամբ: Համաձայն փաստաթղթի, Սալեհը պետք է թողնի պաշտոնը՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորումից մեկ ամիս անց: Հիշեցնենք, որ Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է հրաժարական տալ 30-օրյա անցումային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է վերջ դնել նրա արդեն 32 տարի շարունակվող կառավարման դեմ բողոքի ակցիաներին ու հուզումներին, որոնց ընթացքում առնվազն 120 մարդ է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930