Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

Ապրիլ 28,2011 00:00

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ՀՀ հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների պարսկերեն բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավթյանի հայերեն-պարսկերեն բառարանի շնորհանդեսը: Գիրքը պարունակում է ժամանակակից հայերենի շուրջ 20000 բառ եւ արտահայտություն: Այն հանդիսանում է Հայաստանում հրատարակված հայերեն-պարսկերեն առաջին բառարանը:
 Շնորհանդեսին ներկա էին Իրանի դեսպանատան մշակութային գծով խորհրդականը, պարսկերենի դասախոսներ եւ այլք:
Բառարանի հեղինակը գտնում է, որ դրա պահանջարկը հատկապես վերջին շրջանում ավելի շատ է զգացվում: Առաջիկայում նախատեսվում է նաեւ պարսկերեն-հայերեն բառարան, իսկ այժմ կա նաեւ հայերեն-պարսկերեն բառարանի համացանցային տարբերակը՝ dictionaryarmenian.com:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930