Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԿՄԻԱՆԱ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆ

Ապրիլ 28,2011 00:00

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ արձագանքելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության համաեվրոպական մուլտիմեդիա նախաձեռնությանը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մասնակցում է «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ինտերակտիվ ցուցահանդեսին՝ համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1959թ. Էրեբունի միջնաբերդից հայտնաբերված «Նժույգը որսից հետո» որմնանկարը: Ցուցահանդեսը մատչելի է Գիշերվա պաշտոնական վեբ-կայքում՝ https://nuitdesmusees.culture.fr/une-oeuvre-une-histoire/les-chevaux-durartu/ հասցեով:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ ԻԿՕՄ-ի կողմից առաջարկվող «Թանգարանը եւ հիշողությունը» կարգախոսին ընդառաջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 14-ին կմիանա «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությանը՝ «Առաջին Էրեբունի-Երեւանը. ռետրոսպեկտիվ» միջոցառմամբ: Կազմակերպիչները վստահ են, որ հետադարձ հայացքը դեպի 1968-ի աշունը ոչ միայն հաճելի հուշեր կարթնացնի, այլ նաեւ կհիշեցի, որ Երեւանը սկսվում է Էրեբունի քաղաք-ամրոցից: Միջոցառումը նախատեսում է հանդիպում 1-ին Էրեբունի-Երեւանի կազմակերպիչների հետ: Երեկոյին իր մասնակցությունը կբերի Հայաստանի ակադեմիական երգչախումբը, որի կատարմամբ թանգարանի առջեւի հարթակում կհնչի Երեւանի հիմնը՝ «Երեւան-Էրեբունին»:
Միջոցառման նպատակն է արգելոց-թանգարանի գիշերային այցելուներին փոխանցել ոչ միայն 1968-ի հոկտեմբերյան Երեւանի տոնական շունչը, այլ նաեւ հազարամյակների խորքից եկող Երեւանի ուղերձը. լինել հնամենի քաղաքի բնակիչ, ավելի հին հավերժական քաղաք Հռոմից՝ չի նշանակում միայն ապրել այդ քաղաքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930