Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստովանում է Լեդին

Ապրիլ 28,2011 00:00

\"\"Շատերի կարծիքով՝ երգչուհի Լեդի Գագան շատ  ինքնավստահ է, օժտված առանձնահատուկ ինքնատիրապետման ձիրքով: Երգչուհուն վերջերս բացահայտել են նաեւ հանգիստ ու խոցելի մարդու «կերպարում». նա այդպիսի  դերակատարություն է ունեցել «HBO» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Monster Ball» փաստավավերագրական ֆիլմում: Լրագրողների հետ զրույցում Լեդին այնքան է անկեղծացել, որ նշել է, թե դպրոցական հասակից սկսած մինչ այժմ ինքն իրեն հաճախ համարել է անհաջողակ: Երգչուհին նաեւ հավելել է, որ ինքը որոշել է ամեն օր արթնանալիս կրկնել հետեւյալը. «Ես գերաստղ եմ, եւ իմ երկրպագուներին կարող եմ մշտապես ներկայանալ այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում ինձ տեսնել: Կան մարդիկ, ովքեր անընդհատ ուզում են ինձ ոչնչացնել, եւ ես ստիպված եմ դիմակայել այդ ամենին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել